Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
22.10.2020 | 22:17

ՌԴ ԱԴԾ-ն բերման է ենթարկել ծագումով Կենտրոնական Ասիայից տղամարդու, որն ահաբեկչություն էր նախապատրաստում Մոսկվայի շրջանի իշխանությունների շենքերից մեկում՝ ТАСС-ին հաղորդել են ԱԴԾ-ից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչություն մայրաքաղաքի շրջանում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից մի տղամարդու՝ ծնված 1999-ին,որը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցումով պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել կառավարական շենքերից մեկում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով», - ասել են ԱԴԾ-ից: Ահաբեկչի հագեցած պահոցում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրամասեր, իսկ կապի միջոցներում նրանք նամակագրություն են գտել գրոհայինների հետ, որոնք քննարկում էին պլանավորված ահաբեկչությունը, պայթուցիկ նյութեր պատրաստելու ինտերնետային հրահանգներ, տեսանյութ՝ ահաբեկիչների առաջնորդներին ուղղված երդման մասին: Հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ